Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ընտրատեղամասի անմիջական հարևանությամբ գտնվող գյուղապետարանի սենյակներից մեկում հավաքված էր գրեթե ողջ աշխատակազմը:
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը վստահ է, որ իր ղեկավարած քաղաքում քվեարկողների 70 տոկոսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:
Հասմիկ Պողոսյանը ասաց, թե այդ մտավախությունը գալիս է անցյալից՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե նախկինում ովքեր կամ ինչ միջոցառման ժամանակ են վնասվել հուշարձանները:
Նաիրի Սահյանը հոր տուն-թանգարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցում իշխանություններից հույսը կտրել է, մինչդեռ, մշակույթի նախարարը հավաստիացնում է՝ աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Էդ ինչ որ տարածում են, սուտ ա, տենց բան չկա: Մենք հետևում ենք էդ գործերին ու պայքարելու ենք մինչև վերջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց 18-ամյա զինվորի հորեղբայրը:
Կուրսանտի հարազատներն այսօր չէին ներկայացել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում մեկնարկած արտակարգ միջոցառումները անվտանգության ոլորտում՝ տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարը այսօր պնդել է, թե երեկ իրականացված հատուկ գործողությամբ կանխվել են «Հայաստանի համար հրեշավոր վտանգներ»։
Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվող շարքային զինծառայող Արթուր Հակոբյանի հարազատները հայտարարում են, որ փորձ է արվում կոծկել 19-ամյա երիտասարդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Դիտորդները տպավորություն ունեն, թե վարչական ռեսուրսի օգտագործմամբ, իշխանությունը մատնում է «պարտվելու մտահոգությունը»:
Լրատվամիջոցները շարունակում են հետևել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:
Սիրիահայ առևտրականները պատրաստ են սեփական միջոցներով ծածկել և հարմարեցնել նոր տարածքը, միայն թե կարողանան «քաղաքակիրթ առևտուր անել»: Վերնիսաժում հատկացված տաղավարները, ըստ նրանց, զուրկ են տարրական պայմաններից:
Սպանված կուրսանտի ծնողները պահանջում են ցմահ ազատազրկել սպանության մեջ մեղադրվողներին։
Բանակում շարքային զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում։
Իջևանի գորգագործական կոմբինատի նախկին հանրակացարանում, որը կոտրված պատուհաններով ու քանդված տանիքով լքված շինության տպավորություն է թողնում, բնակվում են 53 ընտանիքներ՝ շուրջ վեց տասնյակ երեխաներով:
Լրատվամիջոցները շարունակում են քննարկել Ռուսաստանի արտգործնախարարի երևանյան բանակցությունների թեման, լուսաբանել սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճը և հանրաքվեի քարոզարշավը, թերթերի ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի պետական պարտքի սրընթաց աճը:
«Շատ շնորհքով են վերաբերվել»,- «Ազատությանը» պատմեց Լուսիկ Աբովյանը։
«Ազատության» հարցը հարուցեց Լորան Ռույի զարմանքը։
Հայկական կողմի նախնական վարկածով, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 77-ամյա բնակիչը մոլորվել է և հատել հայ-ադրբեջանական սահմանը։
Նրանց խոսքով, հանրային գերակա շահ ճանաչված տարածքում կառուցված շենքը նոր սեփականատեր ունի, ով հավելյալ գումար է պահանջում բնակարանները սեփականաշնորհելու համար։
Բեռնել ավելին