Վրաստանի պաշտոնյաները առաջին պարզաբանումներն են տվել երկուշաբթի օրը Կոնգոյում տեղի ունեցած` վրացական Airzena ավիաընկերության օդանավի աղետի պատճառների վերաբերյալ։
Wikileaks կայքը գաղտնազերծել է Թուրքիայի վերաբերյալ նոր փաստաթղթեր, որոնց համաձայն տարիներ առաջ Վաշինգտոնին լրջորեն մտահոգել են Հայաստանի կողմից քուրդ անջատողականներին աջակցելու մասին մեղադրանքները:
Հինգշաբթի օրը Վրաստանի իրավապահները հայտարարեցին, որ ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարականով Քութայիսիում ահաբեկչական գործողություններ պետք է իրականացվեին, բայց իրավապահները կանխել են, երեք մարդ ձերբակալված է։
Ռազմական գործողությունները Լիբիայում կարծես մտել են որոշիչ փուլ։ Միջազգային կոալիցիայի օդային ուժերի աջակցությամբ լիբիացի ապստամբները հակահարձակման են անցել՝ մի քանի օրում վերագրավելով առափնյա քաղաքները։
ՆԱՏՕ-ն ստանձնեց Լիբիայում իրականացվող ռազմական օպերացիայի հրամանատարությունը: Սիրիայի իշխանությունները խոստանում են երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը Ամստերդամի «Այաքս»-ի հարձակվող, հայկական ծագում ունեցող Արաս Օզբիլիզին հրավիրել է Հայաստանի հավաքական, սակայն վերջինս հույս ունի խաղալ Հոլանդիայի հավաքականում։
Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ` կապված ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության հետ, որը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։
«Մոլորակ»-ի այս թողարկումն անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լիբիայի օդային տարածքում թռիչքների արգելման գոտի սահմանելու մասին բանաձեւին եւ աղետալի երկրաշարժից ու ցունամիից տուժած Ճապոնիայում այսօր ստեղծված իրավիճակին եւ հետեւանքով:
ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի համանախագահները առայժմ փաստաթղթի մանրամասները չեն հրապարակում։
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երկրներ:
Վրաստանի հայերը որոշել են պայքար սկսել երկրի մի շարք լրատվամիջոցներում սկիզբ առած «հակահայայկական քարոզչության» դեմ:
Սեւան Նշանյանը 3.4 տարվա ազատազրկման է դատապարտվել` ապօրինի շինարարություն իրականացնելու համար։
Թուրքիայի ժամանակակից լրագրողների ընկերակցությունը, որի գրասենյակը գտնվում է Անկարայում, Մեծ եղեռնին զոհ գնացած հայազգի 10 մտավորականների ընդգրկել է Թուրքիայում սպանված լրագրողների ցանկում։
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Փարիզում է: Ադրբեջանում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել` այս անգամ ճաղերի ետեւում է հանդիպել Facebook սոցիալական ցանցում մարտի 11-ին կայանալիք վիրտուալ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը: Լիբիայում իրավիճակը սրվել է` վերածվելով իսկական քաղաքացիական պատերազմի:
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցը։
Ադրբեջանում սոցիալական ընդվզման նոր ալիք է բարձրանում: Մի քանի ամիս առաջ ադրբեջանցի հավատացյալներն էին բողոքում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի դեմ: Հիմա էլ բողոքի ակցիաները տեղափոխվում են երկրի կենտրոն ու սոցիալական հնչեղություն ստանում:
Ադրբեջան են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի հրապարակած զեկույցը անդրադառնում է մամուլի եւ լրագրողների դեմ հարձակումներին այն երկրներում, որտեղ վերջերս շարունակվում են բողոքի ակցիաները:
Փետրվարի 28-ին լրանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գործունեության ժամկետը։
Եգիպտոսը նշում է «Հաղթանակի օրը»: Կահիրեի Թահրիր հրապարակում բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց:
Բեռնել ավելին