«Մենք մնում ենք Ռուսաստանի ողորմածությանը, այլ ոչ թե գտնվում ենք կարգավորման դաշտում», - շեշտում է նախկին վարչապետը:
Տաքսու նախկին վարորդ Արշակ Պետրոսյանը տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներ ստանում էր խրձով.- «Մոտավորապես 150 հազար տուգանք եմ մուծել, 250 հազարի էլ մնացել է»,- «Ազատությանը» պատմեց նա։
«Հայաստանի կառավարությունը Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ միջոցառումների մեծ մասն արդեն իրականացրել է», - այսօր Ծաղկաձորում կայացած միջազգային գիտաժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մամուլը շարունակում է անդրադառնալ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը:
Չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մասին՝ պնդելով, որ նա շարունակում է իր հայացքների և գործունեության համար ձերբակալված մնալ։
Երեքշաբթի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարած խմբի կողմից մշակված «Քննչական կոմիտեի մասին» օրինագիծը։
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչին՝ Բեռնար Շալանդին:
Հինգշաբթի առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին՝ պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։
Այսօր երեկոյան կայանալիք Ռուսաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը մեր թիմին նախապատրաստել է նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Ընդամենը մի քանի րոպե տևած դատական նիստի ընթացքում երեքշաբթի Ոստիկանությունը հրաժարվեց քաղաքացի Վարդան Հարությունյանի դեմ հայցից, ով ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրը բերման էր ենթարկվել ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար։
Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ դնել կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքացիական նախաձեռնությունների անդամները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի պատվանդանին, ապա երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր։
Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա ծրագրային ելույթով։
Մինչև այս շաբաթվա վերջ «Երևան Ջուր» ընկերությունը համապատասխան հայցով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում հրաժարական տալ, քիչ առաջ նա այդ մասին հայտարարեց տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում։
Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Էմիրություններում գտնվող Ֆուջեյրա միջազգային օդանավակայանում:
Սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի խոսքով՝ սպանված զինծառայողի ընտանիքը հիասթափված է, վիճակը էլ ավելի է ծանրացնում այն, որ մեղավորը ազատության մեջ է։
Ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց բողոքելու փոխարեն պատրաստ լինել պայքարի։
Նախագահը Երկրապահ կամավորականների միության համագումարում խոսեց երկրի տնտեսությունից, պարտադիր կուտակայինից, գազային պայմանագրերից, արտագաղթից, ազատամարտիկների բողոքի ցույցերից:
ՀՀԿ-ում իրենց երիտասարդների արարքից չեն զարմանում, ասում են՝ կզարմանային, եթե նրանք չարձագանքեին կուսակցության ղեկավարին վիրավորող կոչերին։
Բեռնել ավելին