Պատգամավորը երեկ ստիպված եղավ խորհրդարանի խոսնակի ամբիոն բարձրանալ՝ հենց նիստի ընթացքում Գալուստ Սահակյանից բացատրություն պահանջելու, թե ինչու է արդեն երկրորդ օրն արգելում իր օգնականին ԱԺ շենք մտնել։
Ռոբերտ Վոլթերը պատրաստում է զեկույց, որը վերնագրել է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։
ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ եթե շատ վատ բան են փաթաթում Հայաստանի վզին, իրենք պետք է մինչև վերջ դրա դեմ պայքարեն։
Երևանի քաղաքապետարանը քննարկել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության գումարները սահմանային գյուղերի կարիքներին ուղղելու առաջարկը։
Քաղաքապետարանի կտրուկ մերժումը դժգոհության ու զայրույթի նոր ալիք է բարձրացրել նախաձեռնության շրջանում, որը պահանջում է «Էրեբունի-Երևան» տոնակատարության գումարներն ուղղել սահմանային գյուղերից մեկի խմելու ջրի հարցը լուծելուն:
Մի շարք ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների կանայք, ըստ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերի, անցած տարի տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ են ստացել՝ հիմնականում նվիրատվություն անանուն աղբյուրներից:
Ընդդիմադիր պատգամավորը չի հրաժարվում իր խոսքերից, որոնք Ազգային անվտանգության ծառայությունը որակել էր սադրիչ ու քրեորեն պատժելի։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը սպառնալիք է ոչ միայն խոսքի ազատությանը, այլև հենց «Ժառանգություն» կուսակցությանը:
Երեկ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Փոստանջյանը, օգտագործելով ԱԺ բարձր ամբիոնը, «թույլ է տվել սադրիչ արտահայտություններ»:
Քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություն միավորող այս կառույցում համոզված են, որ միայն ազատ և արդար ընտրություններից հետո է հնարավոր սահմանադրական փոփոխությունները չկապել իշխանությունների վերարտադրության փորձի հետ:
Անկախության տոնին ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած միջոցառումն անցավ սահմանադրական փոփոխությունները տապալելու կարգախոսների ներքո:
Մինչ խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, «Ոչ»-ի ճակատն ազդարարում է փողոցային պայքարի մեկնարկը:
Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն յոթ ամիս ի վեր շարունակում է Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների գործով նախաքննությունը՝ այդպես էլ ո՛չ կարճելով, ո՛չ էլ գործը դատարան ուղարկելով:
«Չե'ք անցկացնի» նախաձեռնությունը հրապարակեց սահմանադրական փոփոխությունները կասեցնելու միասնական օրակարգը։
Իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում՝ կո՞ղմ է, թե՞ դեմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:
«Ո՛չ թալանին»-ի հանրահավաքի նախօրեին «Ազատությունը» զրույցել է շարժման համակարգող Մաքսիմ Սարգսյանի հետ:
Շարժումը պատրաստվում է համաժողովին, որտեղ հրապարակելու են «Ոչ»-ի միասնական ուղերձը:
«Կայուն մեծամասնություն» հասկացությունից ևս մտադիր չեն հրաժարվել։
Հանրապետական խմբակցության պատգամավորներն այսօր գրեթե ողջ օրը փակ դռների հետևում բանակցություններ են վարել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ:
Նաիրա Զոհրաբյանը տպավորություն էր ստացել, թե իշխանությունները մտադիր են ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթը հանել նախագծից՝ ամրագրելով այն Ընտրական օրենսգրքում։
Բեռնել ավելին