Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության տապալումը, ազատազրկված Տիգրան Առաքելյանի ճակատագիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան բանակցությունները, Սիրիայի քաղաքացիական պատերազմը. սրանք միայն մի քանիսն էին այն երկու տասնյակ հարցերից, որ այսօր Ստրասբուրգում` ԵԽԽՎ-ի անդամներն ուղղեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: