Հասմիկ Չարենցը, Երևանում խորհրդային պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին խոսելիս, հուզմունքը հազիվ է զսպում:
ԵՊՀ-ի հարյուրավոր երիտասարդ դասախոսներ այսօր դիմումներ են ներկայացրել բուհի ղեկավարությանը՝ պահանջով չհաշվարկել պարտադիր կուտակային վճարը և չփոխանցել ֆոնդերին։
Եվրամիության ծրագիրը նպատակ ունի խրախուսել արտերկրում աշխատող հայաստանցիների վերադարձը` տրամադրելով սեփական գործը հիմնելու համար մինչև 5 միլիոն դրամաշնորհներ:
Կանադահայ հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր աշխատանքը, որը Հայաստանում կոռուպցիայի մասին է, առաջին անգամ ցուցադրվելու է մայիսի 31-ին Տորոնտոյում` «Հայկական վերածնունդ» շարժման`կոռուպցիայի խնդրին նվիրված համաժողովի ընթացքում:
Բրոնզաձույլ Անաստաս Միկոյանը շուտով կհայտնվի Իսահակյան – Կորյուն փողոցների մերձակա հատվածում․ արձանն արդեն ձուլարանում է:
«Մենք ձեռքներս ծալած մինչև այդ պայմանական սեպտեմբերի 30-ը չենք սպասելու», - վստահեցնում է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը:
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները հանրահավաք կանցկացնեն, օրը դեռ չեն որոշել։
Չնայած կրակոցները հնչել են մարդաշատ վայրում, սակայն ականատեսները հիմնականում խուսափում էին մանրամասներ պատմել դեպքի և դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Պետությունը ավելի քան 20 միլիարդ դրամ է վճարելու կենսաթոշակային ֆոնդերին. տնտեսագետները կարծում են՝ այդ գումարով կարելի է լուծել մի շարք այլ հրատապ խնդիրներ։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) աշխատակից, պարտադիր կուտակային պահումների դեմ հանդես եկած Վերոնիկա Խորասանյանն այսօրվանից այլևս չի զբաղեցնում բուհի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնը:
«Դ!եմ եմ» շարժման անդամները զգուշավոր են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` կառավարության առաջարկած նախագծին գնահատականներ տալու հարցում:
Տասնյակ ուսուցիչներ բողոքում են, թե չնայած վարչապետի ու կրթության նախարարի հավաստիացումներին իրենք ապրիլին ևս աշխատավարձը ստացել են կուտակայինի պահումներով:
«Կարիքավորները շատ են, իսկ մենք էլ քիչ չենք», - ասում է բարեգործական նախաձեռնության հեղինակը:
Հայաստանի առաջին նախագահի համոզմամբ՝ երկրում առկա բոլոր խնդիրներին պետք է տրվի համակարգային լուծում:
Մամուլը գրում է Հաղթանակի օրվան նվիրված հանդիսությունների մասին, ինչպես նաև շարունակում է քննարկել ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և հայ - ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների «չեզոքացման» անհրաժեշտության մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունները:
Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» հայտնեցին, որ միջադեպի պատճառով բերման ենթարկվածների չկան։ Ոստիկանության պնդմամբ՝ հրմշտոցի պատճառը սադրիչներն են եղել:
Ոչ իշպանական քառյակի երեք ուժերը` ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ, ընդունել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերը և կմասնակցեն «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի լրամշակմանը:
Այսօր մեկնարկած դատական նիստում հայցվոր կողմը՝ Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները գործատուին մեղադրում են անարդար կերպով իրենց աշխատանքից հեռացնելու մեջ:
Շարժման անդամ Մանուկ Զաքարյանը, սակայն, սա համարում է իշխանությունների հերթական ձևական քայլը:
Մեդիա փորձագետները և խմբագիրները Freedom House-ի զեկույցում Հայաստանի վարկանիշի վատթարացման մեջ որոշակի միտում են տեսնում:
Բեռնել ավելին