Հունգարացիներն այսօր նոր խորհրդարան են ընտրում:
16 տարի կառավարող, եվրոսկեպտիկ հայացքներով վարչապետ Վիկտոր Օրբանի համար սա վերընտրության անենաբարդ փորձությունն է, գրում է Reuters գործակալությունը։
Օրբանի պարտությունը կարող է վրդովմունքի պատճառ դառնալ Մոսկվայում, որի հետ Բուդապեշտը ջերմ հարաբերություններ է պահպանում, չնայած Ուկրաինա ռուսական ներխուժմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Bloomberg-ի ձեռքի տակ է հայտնվել Պուտին-Օրբան զրույցի սղագրությունըReuters-ը գրում է նաև, որ ընդդիմության հաղթանակը հետընթացի նշան կլինի արևմտյան պահպանողական շրջանակների համար, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որի մտերիմն է վարչապետ Օրբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վենսը մեղադրել է Բրյուսելին Հունգարիայում ընտրությունների արտաքին միջամտության մեջԼրատվամիջոցի փոխանցմամբ՝ լճացած տնտեսությունը, կյանքի թանկացումը և իշխանամետ օլիգարխների եկամուտների աճը խորացրել են հունգարացիներից շատերի դժգոհությունները Օրբանի կառավարության նկատմամբ։
Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ իշխող կուսակցությունը 7-9 տոկոսային միավորով զիջում է ընդդիմադիր Պետեր Մաջյարի կուսակցությանը։
Օրբանը կառավարության ղեկին է 2010 թվականից, կառավարել է նաև 1998-2002 թվականներին։