Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Կորյուկովսկի շրջանում ռուսների հարձակման հետևանքով 15-ամյա աղջիկ է զոհվել, նրա ծնողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով այրվել են բնակելի տունը և տնտեսական շինությունը:
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հաղորդել է երկու վիրավորի մասին: Նրա խոսքով՝ ամուսինները վիրավորվել են, երբ նրանց տունն այրվել է Նիկոլաև համայնքի վրա ռուսների հարձակման հետևանքով: Կինը և տղամարդը հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ գիշերը ռուսական զորքերը հարձակվել են երկրի վրա 94 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 77-ը խոցվել են: 16 անօդաչուներ հարվածներ են հասցրել 11 վայրերում, մեկ վայրում էլ ընկել են խոցված սարքի բեկորները: