Զինծառայողի մահվան նոր դեպք. դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով

Այսօր հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղարը:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն», - փոխանցում է ռազմական գերատեսչությունը՝ վշտակցելով և զորակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն փոխանցվում:

Զինծառայողի մահվան այս դեպքը հաջորդում է անցնող շաբաթվա ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի՝ զորամասերում և դիրքերում կատարած ստուգայցերին, որոնց առաջնահերթություններից էր, ինչպես պաշտոնական հաղորդագրություններում էր նշված, Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը:

Այս տարի Հայաստանի Զինված ուժերում երեք տասնյակից ավելի զինծառայող է մահացել, 14-ը ծառայության հետ կապված մահացու դեպքերն են։

Խաղաղ պայմաններում բանակում չդադարող մահերի ու խորացող խնդիրների շուրջ քննադատությունից հետո, Ռազմական ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Զաքարյանի փոխարեն նշանակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Պաշտոնանկ արվեց նաև բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտ տվեց նաև իր երկու խորհրդականներին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետի հանձնարարությամբ, ինչպես Պաշտպանության նախարարությունն է հաղորդել, «Ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ահավոր քաոսային վիճակ էր». ո՞ւմ հրամանով և ինչո՞ւ էին ուշ ժամի զինվորները զորամասից դուրս՝ ավտոճանապարհին վազում 12 զինվորի մահ ու 4 պաշտոնանկություն. ի՞նչ կփոխվի բանակում նախկին ոստիկանապետին՝ ռազմական ոստիկանապետ նշանակելով Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով կալանավորված կաՀայտնաբերվել է ՊՆ զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքովԶինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն