Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ՊՆ զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը «վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ զինծառայողի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Սա ընթացիկ տարում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 9-րդ դեպքն է:

Այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում:



XS
SM
MD
LG