Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին առաջարկել է փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնը:
Էներգետիկայի նախկին նախարար Սվետլանա Գրինչուկը հրաժարական էր տվել նոյեմբերին էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Զելենսկին կոչ է արել ուկրաինացի օրենսդիրներին աջակցել Շմիգալին էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում նշանակմանը՝ ասելով, որ նրա փորձը կենսական նշանակություն ունի այս ոլորտում կայունության ապահովման համար ռուսական հարձակումների ուժեղացման պայմաններում:
Երեկոյան տեսաուղերձում էլ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր վարչապետի առաջին տեղակալ Միխայիլ Ֆյոդորովին նշանակել պաշտպանության նոր նախարար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին առաջարկել է վարչապետի առաջին տեղակալին նշանակել պաշտպանության նախարար