Զելենսկի․ «Օտարերկրյա զորքերի ներկայությունը Ուկրաինայում անհրաժեշտություն է»

ԱՄՆ - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մար-ա-Լագոյում ասուլիսի ժամանակ, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 28-ը դեկտեմբերի, 2025թ.

«Պատերազմից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումն անհրաժեշտություն է», - ԱՄՆ նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունները մեկնաբանելով այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Այդ զորամիավորումների ներկայությունը մեզ տրամադրվող անվտանգության երաշխիքների կարևորագույն մասը պետք է հանդիսանա», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Անդրադառնալով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրի շուրջ քննարկումներին՝ Զելենսկին կրկին պնդել է, որ այն համաձայնեցված է 90 տոկոսով։

«Այս պահին համաձայնեցված չեն 20 կետերից երկուսը՝տարածքների հարցն ու Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության խնդիրը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆլորիդայում բանակցելուց հետո Թրամփը և Զելենսկին հայտարարում են խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացի մասինՊեսկով․ «Պուտինն ու Թրամփը կզրուցեն ամենամոտ ապագայում»Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետԵթե եվրոպական զորքերը հայտնվեն Ուկրաինայում, կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի զինուժի համար. ԼավրովՈւկրաինան չի շտապում խաղաղության հասնել. Պուտին