Զելենսկի․ «Ռուսաստանը սկսել է հյուսիսկորեական հրթիռներ կիրառել»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

«Զապորոժիե դեմ այս գիշեր իրականացված հարձակման ընթացքում Ռուսաստանը հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ է կիրառել»,- այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայից ստացած սպառազինությունից բացի, Զապորոժիեի դեմ հարձակման ընթացքում ռուսական կողմը նաև հեռակառավարվող ավիացիոն ռումբեր և «Ցիրկոն» տեսակի հրթիռներ է կիրառել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Զապորոժիեում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 6 մարդ, կա 20 վիրավորԶոհ Վորոնեժում՝ ուկրաինական ԱԹՍ հարձակումից հետո․ երկու պահեստում հրդեհ է բռնկվել