Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին

Ռուսաստանի Զինված ուժերը այսօր հայտարարել են Ուկրաինայի արևելքում ևս երկու բնակավայրերի գրավման մասին։

«Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների միջոցով կարողացել են վերահսկողություն հաստատել Խարկովի մարզի Շերբակովկա բնակավայրի նկատմամբ», - հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Բնակավայրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ՝ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովից ուղիղ գծով շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա։

«Արևելք» խմբավորման զինծառայողները խորացել են հակառակորդի պաշտպանական գծերում՝ վերահսկողություն հաստատելով Զապորոժիեի մարզի Նովոե Պոլե բնակավայրի նկատմամբ», - հայտարարում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Պաշտոնական Կիևը ռուսական առաջխաղացման մասին տեղեկությունները դեռ չի մեկնաբանում։

XS
SM
MD
LG