Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել

Զապորոժիեի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքները, 2026թ. հուլիսի 19

Նախօրեին երեկոյան ռուսական բանակի կողմից Զապորոժիեին և Զապորոժիեի շրջանին հասցված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ զոհվածների թվում է նաև 11-ամյա երեխա։

Ֆյոդորովի փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում շրջանում տուժել է գրեթե 50 մարդ։ Այդ ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզի 53 բնակավայրերի ուղղությամբ իրականացրել են 1015 հարված։

Օդեսայում հուլիսի 19-ին քաղաքացիական նավի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Եվս չորս նավաստի համարվում է անհետ կորած, որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համար

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելԿիևը հայտնում է՝ ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներովՈւկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համարՈւկրաինան հարվածել է Ստավրոպոլի երեք նավթային պահեստների. ԶելենսկիՌուսաստանը հարվածել է Օդեսայի մարզում նավահանգստին և Սև ծովում՝ նավիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր