Թրամփի հավաստմամբ՝ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավերի համար

Նավը Հորմուզի նեղուցում, 10-ը հուլիսի, 2026թ․

Հորմուզի նեղուցը բաց է առևտրային երթևեկության համար, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը՝ չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարվածներին և նեղուցի փակ լինելու մասին Թեհրանի պնդումներին։

Հորմուզի նեղուցի անցանելի լինելու մասին նախորդիվ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էր հայտարարել։ Զինվորական կառույցից տեղեկացրել էին, որ ամերիկյան ուժերը «պատրաստ դիրքավորված են» նավագնացության ազատությունն ապահովելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտնել էին փոխադարձ հարվածների մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանի զինուժը Կիպրոսի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է թիրախավորել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը, ըստ Թեհրանի, փակ է

Դեպքից հետո Թեհրանը հայտարարել էր՝ փակում է համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը, պարզաբանելով, որ կիպրական բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո է փակել ջրային ուղին, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։

ԱՄՆ նախագահի պնդմանը Թեհրանից դեռ չեն արձագանքել։

ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները, ԱՄՆ-ն համաձայնել էԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան օբյեկտները թիրախավորելու մասինԻսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալներ՝ Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու Իրանի ծրագրերի մասինԱՄՆ հարվածներից տասնյակ զոհեր և վիրավորներ Իրանի հինգ նահանգներում. Թեհրանը պատասխանել էԹրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին, Իրանը հարևաններին է թիրախավորելԿատարը կրկին բանակցում է Վաշինգտոնի և Թեհրանի հետԹրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանն էլ՝ Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին