Ընդդիմադիրների խոսույթը չի նպաստում գերիների հարցի լուծմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հարցին, ասաց, որ հնարավորն անում են անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ լուծելու, միևնույն ժամանակ ընդգծելով՝ «այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր ուժերը, չի նպաստում խնդրի լուծմանը:

«Այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր ուժերը, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ այդ մարդկանց խնդիրը լուծվի, որովհետև Ադրբեջանում էլ են հետևում քաղաքական խոսույթին: Հիմա տեսնում են Իշխանյանի [խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի մասին է-խմբ.] կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե, ազդում է: Կամ պարոն Բաբայանի [ խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի մասին է-խմբ.] թիմակիցները և համախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս: Այսինքն՝ եթե նույն Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, որ Ղարաբաղը հետ ենք բերելու, տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ պրոցեսի՞ն, պարզ է չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է և բերելու է ինչ-որ պահի ինչ-որ մի դրսևորման»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վերստին նշեց, որ թե՛ միջազգային գործընկերների հետ, թե՛ Ադրբեջանի հետ խոսելիս նշում են՝ «կոնֆլիկտը ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք»:

«Ինչ արձագանք ենք ստանում. ասում են՝ քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն է Դավիթ Իշխանյանը, սենց տեքստեր է ասում, ո՞նց է կոնֆլիկտն ավարտված, եթե ավարտված է, ինչի՞ են դրոշ վառում»,- հավելեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դավիթ Բաբայանն ադրբեջանական բանտից ահազանգում է իր իրավունքների խախտման մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից պատմել է իր իրավունքների ոտնահարման մասին, դիմել է հայ ժողովրդին, լրատվամիջոցներին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին՝ խնդրելով պաշտպանել հայ գերիների իրավունքները։

Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանք էլ պահանջում էին, որ Հայաստանի ՄԻՊ-ը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը։ Նաև, որ ՄԻՊ-ը իրենց գործերը ամբողջությամբ հայերենով ու ադրբեջաներենով փոխանցի իրենց ընտանիքներին։ Անահիտ Մանասյանն արդեն հայտնել է, որ իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետությունով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն ՎարդանյանԱնահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին «Իրավիճակը մտահոգիչ է». Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիրԱմոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ. Ռուբեն Վարդանյան