Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել, մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` չմանրամասնելով, թե ինչ գյուղմթերքի մասին է խոսքը:
«Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Թբիլիսիում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը վստահեցնում է, որ շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը։
Այս տարվա ապրիլի վերջից Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլ սկսեց՝ է՛լ ավելի ընդլայնելով դրանք մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների, իսկ բոլորովին վերջերս էլ՝ կաթնամթերքի ներմուծման նկատմամբ:
Հայաստանն այդ ապրանքների իրացման այլընտրանքային շուկաներ է փնտրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվումԿաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ էՖերմերները դժգոհում են՝ չեն կարողանում իրացնել լոլիկը ԵՄ շուկան հասանելի է դառնում հայկական ձկան համար. ձկնաբույծները տարակարծիք ենԿառավարությունը հաստատեց ԵՄ ձկան արտահանման կարգը, փոխվարչապետը դիտարկումներ ուներՎրաստանում՝ Եվրոպա գնացող կոնյակի որակի ստուգումներ, Հայաստանում՝ արտահանման նոր կանոններ