Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությունը:
Պատարագին ներկա էին երկրի բարձրագույն պաշտոնյաները, դիվանագիտական կորպուսի և օտարերկրյա եկեղեցիների ներկայացուցիչներ։
Թբիլիսիում պատրիարքի հուղարկավորությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը:
Գարեգին Երկրորդն ու Իլիա Երկրորդը, արխիվային լուսանկար
Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանից թեև ստացել էր պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ, սակայն չի կարողացել մասնակցել Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքի հուղարկավորությանը. Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել:
Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:
Հազարավոր քաղաքացիներ եկել են Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը
Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը մահացավ մարտի 17-ին, 93 տարեկանում: