Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը չի մասնակցի Իլիա 2-ի հուղարկավորությանը. քննիչը մերժել է դիմումը

Գարեգին Երկրորդն ու Իլիա Երկրորդը, արխիվային լուսանկար
Գարեգին Երկրորդն ու Իլիա Երկրորդը, արխիվային լուսանկար

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարողանա մասնակցել Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքի հուղարկավորությանը. Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախօրեին կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ այսօր ստացել է քննիչի որոշումը. «Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Մայր Աթոռից հայտնել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։

XS
SM
MD
LG