Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից հարց ուղղեց նրան. - «Պարոն նախագահ, որտե՞ղ է Հայոց հայրապետը»:
Հարցն անպատասխան մնաց, Կարապետյանը կրկնեց այն, ապա նրան միացան ընդդիմադիր այլ պատգամավորներ ևս:
Խաչատուրյանը հարցին չպատասխանեց, նիստը վարող Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել նիստը:
Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:
Your browser doesn’t support HTML5
«Որտե՞ղ է Հայոց հայրապետը», - նախագահին հարցրեց Նարեկ Կարապետյանը
Նախագահի ելույթից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները չծափահարեցին, նաև ոտքի չկանգնեցին, երբ Հասանովն ընթերցեց պատգամավորի երդման տեքստը, թեև ստորագրեցին այն:
Ընդդիմադիրները չծափահարեցին նաև երբ նախագահողն ընթերցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագրի», ապա նաև հենց իրենց խմբակցությունների պատգամավորների անունները:
ՔՊ-ականները ծափահարեցին թե՛ իրենց և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անունների հրապարակման ժամանակ, ծափերն ուժգնացան, երբ նախագահողն ընթերցեց «Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանի անունը:
Ընդդիմադիրները ծափահարեցին, միայն երբ հնչեց «Հայաստան» դաշինքից Արթուր Սահակյանի անունը, ով տնային կալանքի տակ է:
Ապա Հասանովը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Աննա Գրիգորյանը:
Your browser doesn’t support HTML5
ՔՊ պատգամավորները երկար ծափերով ողջունեցին Էդգար Ղազարյանին