Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հայաստանի նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնումԱվելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանության ՍԴ թեկնածուն դեռ չընտրված՝ հրաժեշտ տվեց ԱԺ-ին