Մատչելիության հղումներ

Նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում

Հայաստանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ: Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:

Հանրապետության նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեր։

XS
SM
MD
LG