Վիլնյուսի պնդմամբ՝ պատժամիջոցները վերացնելու դեպքում 6 տարուց Մոսկվան պատրաստ կլինի ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դրոշները, արխիվ

Լիտվայի հետախուզական ծառայությունն իր տարեկան զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ընդլայնում է զորամասերը ՆԱՏՕ-ի սահմանին, և եթե պատժամիջոցները վերացվեն, վեց տարի հետո Մոսկվան պատրաստ կլինի «լայնածավալ ռազմական հակամարտության» Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

«Ռուսաստանը հավանաբար ստեղծելու է ոչ միայն 30–50 տոկոսով ավելի մեծ, այլև համեմատաբար ժամանակակից բանակ։ Զենքի և զինամթերքի ռազմավարական պահուստները լիովին վերականգնվելու են։ Ռուսաստանը պատրաստ կլինի համապարփակ ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ», - ասված է Լիտվայի հետախուզության զեկույցում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Վիլնյուսի զեկույցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետ․ Ռուսաստանը գոյաբանական վտանգ է ներկայացնում երկրի համարՌյուտեն կոչ է անում Ուկրաինայի համար «արդյունավետ անվտանգության երաշխիքներ» ապահովելԴանիան մոտ 190 մլն դոլար կհատկացնի «արտակարգ փաթեթին»Եվրոպայի առաջատար պաշտպանական ուժերը կհայտարարեն ռազմական ԱԹՍ-ներում ներդրումներ կատարելու ծրագրի մասինԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերականգնել բարձր մակարդակի ռազմական շփումներըՆԱՏՕ-ն զսպվածության կոչ է անում՝ New START-ի ավարտից հետո