Վենս. Սպիտակ տունը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը ձախողվի

ԱՄՆ փոխնախագահը կրկին հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը ձախողվի։

Երեկ տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսը ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ն կանգնած է բարդ ընտրության առջև՝ կա՛մ կնքել երկարաժամկետ համաձայնագիր, որը թույլ կտա մշտական ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում, կա՛մ վերսկսել ռազմական գործողությունները: Ըստ փոխնախագահի՝ Դոնալդ Թրամփը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտությամբ, բայց միայն այն դեպքում, եթե Թեհրանը ընդունի միջուկային ծրագրի վրա սահմանափակումները։

«Նախագահն ասում է՝ պատրաստ եմ ռումբեր նետել», և հստակ ցույց է տվել, որ իսկապես դա կանի, բայց միայն այն դեպքում, եթե դա կծառայի որևէ նպատակի», - ասել է նա։

Վենսը նաև նշել է, որ Իրանի հրապարակային ուղերձները հակասական են․ «Նրանք մի կողմից ասում են՝ «Ո՛չ, ո՛չ, խաղաղության բանակցություններ չկան, մյուս կողմից ընդունում, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ տեխնիկական բանակցություններ են ընթանում։ Դա իրանական կողմի բանակցային մարտավարությունն է և պարսկական հռետորական հնարք, որը ես չեմ հասկանում»,-ասել է նա։

Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում էլ Վենսն ասել է, որ Վաշինգտոնը հռետորաբանության վրա կենտրոնանալու փոխարեն նախընտրում է քննարկել՝ արդյոք Թեհրանը պատրաստ է «իրական զիջումների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կատարում սկսվել են ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները․ Al JazeeraԱրտասահմանյան բեռնատար նավը Հորմուզում հայտնվել է ծանծաղուտում և խրվելԱՄՆ-ն «հիանալի դիրքում» է, եթե նույնիսկ Իրանի հետ բանակցությունները ձախողվեն․ ՎենսԻսրայելում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով