Մատչելիության հղումներ

Արտասահմանյան բեռնատար նավը Հորմուզում հայտնվել է ծանծաղուտում և խրվել

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ արտասահմանյան կոնտեյներատորային մի նավ Հորմուզի նեղուցում հայտնվել է ծանծաղուտում և խրվել այն բանից հետո, երբ դուրս է եկել Իրանի իշխանությունների նշած նավագնացության երթուղուց։

Թե որ երկրի դրոշի ներքո է երթևեկում տվյալ նավը, չի նշվում։

Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախազգուշացումը, որ նավերը պետք է անցնեն միայն իրանական Լարակ կղզուց հարավ գտնվող միջանցքով, որը, ըստ Թեհրանի, նեղուցով անցնող նավերի համար միակ հաստատված մուտքի և ելքի ուղին է։

Մինչ այդ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փետրվարի վերջից Հորմուզի նեղուցում արգելափակված թաիլանդական 11 նավերից 10-ը անվտանգ անցել են ջրային ուղով։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ մեկ նավ՝ Hatthaya Naree-ն, դեռ մնում է տարածքում և սպասում է բեռնման, ինչից հետո այն կմեկնի հնարավորինս շուտ։

Նավերի երթևեկին հետևող Windward ընկերության տվյալներով՝ Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնումը, սակայն, մնում է «նախապատերազմյան մակարդակից զգալիորեն ցածր»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հորմուզի նեղուցով երթևեկությունը պետք է աստիճանաբար վերականգնվեր, սակայն փաստաթղթի ստորագրումից հետո կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչից հետո Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի պայմանները խախտելու մեջ։ Դրանից հետո նեղուցով օրական շատ քիչ թվով նավեր են անցնում։


XS
SM
MD
LG