Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4333-ի

Վենեսուելա - Երկրաշարժերի հետևանքները Լա Գուայրայում, հուլիս, 2026թ.

Պաշտոնական տվյալներով՝ Վենեսուելայում հունիսի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4 հազար 333-ի, հաղորդել է երկրի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

Որոնողա-փրկարարական աշխատանքները ավերված շենքերի փլատակներում շարունակվում են: Իշխանությունները չեն հրապարակում անհետ կորածների թիվը՝ «սպեկուլյացիաներով չզբաղվելու» համար, ասել է Ռոգրիդեսը:

Տներից զրկված և ժամանակավոր կացարաններում տեղավորված մարդկանց թիվը մոտենում է 18.5 հազարին, տուժածների թիվը գերազանցել է 16 հազարը:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի վերականգնմանն աջակցելու հարցով Կարակասն ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ:

7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի ունեցել են մեկ րոպեի միջակայքում, դրանց հաջորդել են ևս շուրջ 500 հետցնցումներ: Աղետից ամենաշատը տուժել է ծովափնյա խիտ բնակեցված Վարգաս նահանգը, հատկապես Լա-Գուայրա քաղաքը, շինություններ են ավերվել նաև մայրաքաղաք Կարակասում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է առնվազն 3535-իՎենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը գերազանցում է 1400-ըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 920-իՎենեսուելայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 589-իՎենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, առնվազն 32 մարդ է զոհվել, 700-ը վիրավորվել