Վենեսուելայում ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչներ

Հարազատները կալանավայրի մոտ սպասում են ընդդիմադիրների ազատ արձակմանը, Վենեսուելա

Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպան և Ֆրեդի Սուպերլանոն, ինչպես նաև հայտնի փաստաբան Պերկինս Ռոչան ազատ են արձակվել բանտից, հայտնել են նրանց ընտանիքները և իրավապաշտպան կազմակերպությունները:

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման պայմաններում «Ֆորո պենալ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ կիրակի օրը ազատ է արձակվել մոտ 35 քաղբանտարկյալ:

Գուանիպան, Ռոչան և Սուպերլանոն Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի մտերիմ դաշնակիցներն են:

Վենեսուելայի ընդդիմությունն ու իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ հայտարարել են, որ երկրի սոցիալիստական կառավարությունը ձերբակալություններն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար:

Ավելի վաղ կազմակերպությունը հաստատել էր, որ 383 քաղբանտարկյալ ազատ է արձակվել հունվարի 8-ից ի վեր:

Երկրի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի սկզբին Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել էր ամերիկյան բանտ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հավատում է՝ տարեվերջին կարող են ընտրություններ անցկացվել