Օրեր առաջ տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 920 մարդ։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Վենեսուելան ընդունել է 17 չվերթ, ժամանել է ավելի քան 1600 փրկարար։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում սպասվում է ևս 25 չվերթի ժամանում», հայտնել է Վենեսուելայի արտաքին գործերի փոխնախարար Օլիվեր Բլանկոն։
Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Սալվադորի, Շվեյցարիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Էկվադորի, Չիլիի, Դոմինիկյան Հանրապետության և Պանամայի փրկարարական խմբերը։
CNN-ի հաղորդմամբ՝ հաճախակի հետցնցումներն ու ծանր տեխնիկայի պակասը զգալիորեն բարդացնում են փրկարարական աշխատանքները։
CBS News-ի տվյալներով՝ շուրջ 51 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 920-իՎենեսուելայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 589-իՎենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, առնվազն 32 մարդ է զոհվել, 700-ը վիրավորվել