Վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ «Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում»:

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված
նախագծերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ Հայաստանի իշխանությունների «մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»Հայաստանում է Կանադայի վարչապետըՀայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներըԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը Էրդողանը Հայաստան չի գա, փոխնախագահին է գործուղելԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա առանց Մերցի