Սուրբ Աննայի միջադեպի գործով երկրորդ քննիչն է ազատվել պաշտոնից

Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18-ամյա երկվորյակ եղբայրների քրեական գործը քննող քննչական բաժնի պաշտոնյան:

Դավիթ Կիրակոսյանը զբաղեցնում էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ բաժնի պետի պաշտոնը: Ազատման պատճառը նշված չէ, բայց այն, ըստ էության, կապված է հենց Կիրակոսյանի ենթակայությամբ քննվող աղկմահարույց գործի հետ:

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանն օրերս ազատվեց աշխատանքից ոչ պատշաճ վարքագծի պատճառով: Այս քննիչը Դավիթ Մինասյանի բնակարանում խուզարկության օրը տեսախցիկների առջև ասել էր, որ ոչինչ չի հայտնաբերել:

Մի քանի օր անց Քննչական կոմիտեն հայտարարեց, թե Հակոբ Հակոբկոխյանը Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել, մասնավորապես՝ թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալներ է հրապարակել և համազգեստով չի եղել: Քննիչը հրավիրվել է բացատրություն տալու համար, որից հետո դիմում էր ներկայացրել պաշտոնից ազատվելու մասին:

Դավիթ Կիրակոսյանը Հակոբկոխյանի անմիջական ղեկավարն էր, և, ըստ էության, պատասխանատւ քննիչի գործողությունների համար: Կիրակոսյանը խուզարկությանը ներկա չի եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առանց խնամակալ՝ ոստիկանական հսկողությամբ հիվանդասենյակում. Դավիթ Մինասյանի կալանքի հարցը վերաքննիչում էՓաշինյանն արդարացնում է Դավիթ Մինասյանին հարվածը, թիմակիցը՝ հեգնում18-ամյա Դավիթ Մինասյանի վերաքննիչ բողոքը կքննի դատավոր Ադրինե ՂուկասյանըՄորն արգելված է տեսակցել որդուն. վարչապետի գործով կալանավորված 18-ամյա Դավիթի առողջական վիճակը մնում է մտահոգիչՀԿ-ները պահանջում են անհապաղ վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը