Վարչապետի մամուլի քարտուղար կնշանակվի Մելանյա Հարությունյանը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց այսօր ճեպազրույցի ժամանակ:
Մելանյա Հարությունյանը Կառավարությունում աշխատել է որպես մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ է համակարգել:
Մելանյա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա սովորել է Պետական կառավարման ակադեմիայում, ինչպես նաև Առաջնորդության դպրոցում:
Նազելի Բաղդասարյանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավորական մանդատ է ստացել և թողնում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔՊ-ն ընտրեց ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներինԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը