Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ ծառայության կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:
Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում: