Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմիններն, այո, տեղեկություններ են հավաքում և փոխանցում: Եվ այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել, - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. նա հոսպիտալացվել էԵրկու օր առաջ հաղորդվեց, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների, կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել, նրան առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել և Խաչատրյանին տեղափոխել էին պետական բժշկական հաստատություն։
«Ենի կլինիկա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Էմիլ Հասիմովի տեղեկացմամբ՝ Վագիֆ Խաչատրյանն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ վիճակում, սրտի բարդ խնդիրներով, սրտային անբավարարությամբ ու թոքի այտուցով:
Իրականում ի՞նչ վիճակում է 2023 թվականի հուլիսի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանը, ոչ մի կերպ պարզել հնարավոր չէ: : Այն, որ արցախցի տղամարդը սրտի լուրջ խնդիրներ ունի, հայտնի էր այն պահից, երբ ադրբեջանի ուժայինները նրան իջեցրին ԿԽՄԿ մեքենայից: Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան սրտի հրատապ վիրահատության էր գալիս՝ բժիշկների ցուցումով: Հայ գերու առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ միջազգային կառույցների խողովակներով: ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը սեպտեմբերից փակվեց Ադրբեջանի իշխանությունների պահանջով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես անմեղ մարդ եմ, ինձ ստուգեք հատուկ սարքերով». Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարով