Մատչելիության հղումներ

Վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը


Ադրբեջանի արդարադատության նախարարության տեղեկություններով՝ կտրուկ վատթարացել է Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը։ Գերատեսչության տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ և սրտի հատվածում ցավեր են ի հայտ եկել։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, Խաչատրյանին առաջին օգնությունը ցուցաբերել են բանտի բժիշկները, սակայն «ինտենսիվ թերապևտիկ և վերակենդանացման գործողությունները որևէ դրական դինամիկայի չեն հանգեցրել, ուստի Խաչատրյանը տեղափոխվել է պետական բժշկական հաստատություն»։

Ադրբեջանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG