Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը. Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանումը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը», - շարունակել է Հարությունյանը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը, ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի, կներկայացվի հաջորդիվ։

«Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում», - գրառումն ամփոփել է Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էր խոստացել, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, թե որ երկրներ են առաքվել՝ խոստացավ հայտնել դրանց տեղ հասնելուց հետո:

Եվրամիությունից էլ հայտարարեցին, որ կարճ ժամկետում Հայաստանին աջակցությունը մեծացնելու ուղիներ են փնտրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բեռնափոխադրողներն անհանգստացած են Ռուսաստանի օր-օրի ավելացող սահմանափակումներիցՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին«Կարճ ժամկետում Հայաստանին ԵՄ աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում». ԿոսԱրդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. վարչապետՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքըԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձՌուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել էՌուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համար