Վաղը երեկոյան ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը երեկոյան ժամը 18:00-ին նիստ կանցկացնի:

Նիստում հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ»:

«Ուժեղ Հայաստանը» նախօրեին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդել էր՝ ՔՊ-ի ստացած 700 հազար ձայներից առնվազն 100 հազարը «կասկածի» տակ են դնում, ինչը նշանակում է, որ պետք է լինի ընտրությունների 2 -րդ փուլ:

«Միասնության Թևեր» կուսակցությունը ևս ընտրություններն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն իրականացնելու համար դիմում է ներկայացրել ԿԸՀ:

Նախնական արդյունքներով ՔՊ -ն ստացել է 49.82, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.28 տոկոս ձայն:

Եթե Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները կեղծելու մեջ, ապա իշխող ՔՊ-ն էլ պնդում է՝ եթե չլիներ ընտրակաշառաքը, ապա ընդդիմադիր ուժերը ընդհանրապես անցողիկ շեմը չէին հաղթահարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար». ՔոչարյանԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները«Անելու ենք ամեն ինչ, որ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք». Սամվել Կարապետյան«ՔՊ-ն չի հաղթել». «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները «Բարգավաճ Հայաստանը» մեղադրում է ԿԸՀ-ին կուսակցության հնարավոր մուտքը խորհրդարան կանխելու համարԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներըՎերահաշվարկը շարունակվում է, ԿԸՀ նախագահը հունիսի 14-ին իդեալական արդյունքներ է խոստանում«Հայաստան» դաշինքը ընտրության արդյունքները կվիճարկի ՍԴ-ում