Վաղարշապատում ընտրակաշառքի գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձի նկատմամբ

ՏԻՄ ընտրությունները Վաղարշապատ համայնքում, 16-ը նոյեմբերի, 2025թ.

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ: Վերջիններս, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից, մեղադրվում են Վաղարշապատ համայնքում անցած տարվա նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։

Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Տվյալ գործով անցած տարեվերջին երկու ամսով կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հերքում է մեղադրանքները և քաղաքական է որակում քրեական գործը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց«Մեկ լումա անգամ չենք բաժանել». Արթուր Վանեցյանը հերքում է իրավապահների մեղադրանքներըԴատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամներին կալանավորելու միջնորդությունըՎաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով ձերբակալվել են ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամներ«Հայրենիք»-ի վստահված անձը պնդում է` ՔՊ վստահված անձը ընտրատեղամասում քաղաքացիների ցուցակ է ունեցել, վերջինս հերքում է