Ֆրանսիայի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել Փարիզի կենտրոնական հատվածներում և այլ քաղաքներում՝ հանգստյան օրերին երկրում տեղի ունեցած անկարգություններից և թալանից հետո, հայտնում է BBC-ն։
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ պարետային ժամն ուժի մեջ կլինի տեղական ժամանակով ժամը 23:00-ից (GMT 21:00) մինչև ժամը 6:00-ն Հանրապետության հրապարակում, որտեղ ցուցարարները հավաքվել էին հանգստյան օրերին, նաև Լե Ալ առևտրային շրջանում։
Քաղաքի կենտրոնի մի շարք այլ հատվածներում նաև արգելվել են չարտոնված հավաքները։ Երիտասարդների տեղաշարժը և հավաքները սահմանափակող մասնակի պարետային ժամ է հայտարարվել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ հարավում՝ Մարսելում, Բորդոյում, Նիսում և Լիոնում, ինչպես նաև հյուսիսում գտնվող Լիլում և այլ քաղաքներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հրկիզված շենքեր, թալանված խանութներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր ձերբակալվածներ. ցույցեր ԵվրոպայումՖրանսիական իշխանություններն այս քայլերին են գնացել հանգստյան օրերին ողջ երկրում տեղի ունեցած ցույցերից հետո, որոնք ուղեկցվել էին անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Ցուցարարները շենքեր էին այրել, խանութներ թալանել, մոտ 2000 բիզնես է տուժել: Մոտ 150 ոստիկան և 500 ցուցարար է վիրավորվել, ավելի քան 1800-ը՝ ձերբակալվել:
Ավելի վաղ ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը խիստ քննադատության է արժանացել ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից անկարգություններին պատշաճ չնախապատրաստվելու համար, խոստովանել էր, որ ոստիկանությունը «կորցրել է վերահսկողությունը» որոշ քաղաքներում, ապա հրաժարական ներկայացրել: Սակայն նախագահ Էմանուել Մակրոնը մերժել էր այն՝ ասելով, որ դեռ շատ աշխատանք ունեն անելու երկրում կարգուկանոն հաստատելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մակրոնը ցուցարարներին կոչ է արել հանդարտվել և խոստացել է պատժել օրինախախտներինՖրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են անցյալ ամիս. ուսանողները պահանջում էին բարելավել դպրոցների շենքային և այլ պայմանները, սակայն հետագայում ցույցերը վերածվեցին իշխանությունների դեմ ընդհանուր դժգոհության՝ ընդգրկելով ավելի լայն շրջանակի մտահոգություններ, իսկ այս շաբաթավերջին ցույցերին մասնակցողների թիվը մեծացել էր արհմիությունների և տարբեր խմբերի շնորհիվ։
Երեկ հրավիրած կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ քաղաքապետերին լիազորություն է տրվում իրականացնել պարետային ժամեր «այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», առանց մանրամասնելու, թե որ քաղաքներում դրանք կիրականացվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ցույցերի պատճառով Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել, Մակրոնը չի ընդունել այնՍեբաստիան Լեկորնուն, որը չէր բացառել երկրում արտակարգ դրություն մտցնելը, նաև ասել էր, որ կառավարությունը նաև գումար կհատկացնի տուժած տնտեսվարողներին՝ վնասը վերականգնելու համար: Ընդորում՝ դրա համար ծախսվող գումարը կբռնագանձվի նրանցից, ովքեր մասնակցել են բռնությանն ու թալանին: «Կընդունվի օրենք՝ ապահովելու համար, որ վճարեն նրանք, ովքեր գույք են վնասել», - ասել է Լեկորնուն։
Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն իր հերթին ասել է, որ 200 քննիչներ ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները՝ փորձելով նույնականացնել հնարավոր հանցագործներին: