Ծառուկյանին դարձյալ հարցաքննում են

Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ հարցաքննում են:

Փաստաբան Երեմ Սարգսյանին, որին զրկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին պաշտպանելու հնարավորությունից, վկայի կարգավիճակով են հրավիրել:

Թե որքան կտևի հարցաքննությունը, պարզ չէ։

Քննչականի մոտ են Ծառուկյանի աջակիցները։

Նախորդ օրերին ևս ԲՀԿ առաջնորդի մասնակցությամբ քննչական գործողություններ էին կատարվում:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

Կալանավորմանը զուգահեռ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ: «Արարատցեմենտ» գործարանն անցել է պետության կառավարմանը, ինչպես քարոզարշավին խոստացել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև պնդել էր, որ մեծահարուստ գործարարը պետք է բանտ գնա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Առինջ մոլ»-ի տասնյակ տաղավարներ կապարակնքվել են. աշխատակիցները բողոքում ենԱռինջում բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ գտնվող կառույցները կնքվել են. ՔԿԾառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննությանԳագիկ Ծառուկյանը կրկին տեղափոխվել է մեկուսարանԳագիկ Ծառուկյանն առավոտից հարցաքննվում է Քննչականում Դատախազությունը դադարեցրել է Ծառուկյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. փաստաբանԾառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿԾառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել