Ծառուկյանի կոկորդիլոսներից մեկը վնասել է Կենդանաբանական այգու աշխատակցին

Արխիվ

Գագիկ Ծառուկյանի ինը կոկորդիլոսներն այսօր տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղափոխության ընթացքում կոկորդիլոսներից մեկը վնասել է այգու աշխատակցին։

«Ազատություն»-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ վնասվածքը հոնքի շրջանում է, աշխատակիցը բուժօգնություն է ստացել և տուն գնացել։

Քննչական կոմիտեն էր որոշել, որ Ծառուկյանի այգու բոլոր «բնակիչները» իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ու պիտի առգրավվեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի «իրեղեն ապացույց» ճանաչված առյուծն անկել է. ով է պատասխանատու

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանը հայտարարում է՝ իր հանդեպ իրականացվողը «ակնհայտ կեղծ է»Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց