Տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների տասնյակ աշխատակիցներ հավաքվել են Կառավարության շենքի առջև պահանջով՝ հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:
Կալանավորմանը զուգահեռ՝ Ծառուկյանի ձեռնարկություններն արդեն չորրորդ շաբաթն է փակ են. ստուգումներ են, գույքագրումներ: