Ծառուկյանին տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեղափոխում են Քննչական, հուլիս, 2026թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Կատարվում են քննչական գործողություններ, հայտնեցին Քննչականից:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Մեծահարուստ գործարարի ղեկավարած ԲՀԿ-ում «քաղաքական» են որակում գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա անցկացրեցին Իրանի դեսպանատան առջևԾառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվելԳագիկ Ծառուկյանին երրորդ անգամ հարցաքննության բերեցին ՔննչականԾառուկյանին դարձյալ հարցաքննում ենԾառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննության