ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը X հարթակում անդրադարձել է Երևան ու Բաքու այցերին։
«Ավարտեցի շատ արդյունավետ այցս Բաքու, Ադրբեջան: Այս քաղաքի հյուրընկալությունն ու առաջադիմական էներգիան իսկապես ուշագրավ են։ Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ընդմիշտ կփոխի տարածաշրջանը»,- գրել է Հելբերգը՝ ավելացնելով, որ Վենսի պատմական այցը ստեղծել է ուժեղ հիմք տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական աճի համար։
Ավելի վաղ Երևանից Բաքու ուղևորվելիս ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը ևս մի կարճ գրառում էր թողել X-ում․
«Սա պատմական ուղևորություն էր՝ որպես առաջին ամերիկացի փոխնախագահ, որ այցելել է Հայաստան։ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նոր էջ կբացի Հարավային Կովկասում»,- նշել է Հելբերգը։