Թրամփը ժամանեց Պեկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Պեկին, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017-ից ի վեր, և տեղի է ունենում երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին։ Երկրորդ անգամ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Դոնալդ Թրամփը մի շարք առևտրային սահմանափակումներ ու բարձր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ մեղադրել Պեկինին անարդար մրցակցության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կմեկնի Չինաստան

Այսօր բարձր մակարդակով կայանալիք բանակցություններից առաջ Թրամփին է դիմել Ուկարինայի առաջնորդը։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի գործընկերոջը նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանը քննարկել ռուսական պատերազմի դադարեցման թեման։

Չինաստանը Ռուսաստանի մերձավոր տնտեսական և քաղաքական գործընկերն է, որն արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում չեզոք դիրքորոշում է զբաղեցնում և երբեք չի դատապարտել ռուսական ներխուժումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պատրաստվում է «շատ լավ գործարքներ կնքել». Պեկինը սպասում է ԱՄՆ նախագահի այցինԻրանի հարցում ԱՄՆ-ն չունի Չինաստանի աջակցության կարիքը․ ԹրամփՉինաստանի համար Իրանի ռեժիմի պահպանումն առաջնահերթություն է․ փորձագետը՝ Թրամփ-Սի գագաթնաժողովին ընդառաջ