Թրամփը Իրանին առաջարկում է համաձայնագիր կամ կապիտուլյացիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի ղեկավարությանը որակել է «անհավանականորեն երկերեսանի»՝ ասելով, որ նրանք են խնդրել բանակցություններ վարել պատերազմը դադարեցնելու համար, հետո հայտարարել, թե որևէ քննարկում չկա:

«Ոչինչ չի հասնի Իրանին, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի հասնի Իրանին, եթե Համաձայնագիր կամ Լիակատար Կապիտուլյացիա չկնքվի», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

«Անկախ նրանից՝ Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իրականում խոսում ենք մի խնդրի լուծման մասին, որը իրենք են ստեղծել տասնամյակներ շարունակ»,- հավելել է նախագահ Թրամփը:

Իրանից պարբերաբար հայտնում են, որ ներկայումս Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև պնդել է, որ Իրանը չի խնդրել վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար, և, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք ստեղծելու շուրջ. ԲաղայիԻրանը հայտնում է՝ ԱՄՆ-ի հետ այս պահին բանակցություններ չկանԻրանը չի խնդրել Թրամփին դադարեցնել հարձակումները․ MehrԹրամփը հայտարարում է Իրանի դեմ հարվածները դադարեցնելու մասին