Թրամփն աջակցություն է հայտնել Իրանում ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Իրանում ցուցարարներին, որոնք դիմակայում են անվտանգության ուժերի դաժան ճնշմանը:

Իրանում մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են, կան զոհեր և ձերբակալվածներ: Դրանք սկիզբ են առել ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին:

«Եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները նրանց օգնության կհասնի», - հունվարի 2-ին Truth սոցիալական ցանցում իգրել է Թրամփը՝ հավելելով, որ պատրաստ են գործել:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը «Ազատության» իրանական ծառայության մեկնաբանությունում հայտարարել է, որ «բողոքի ցույցերն արտացոլում են Իրանի ժողովրդի հասկանալի զայրույթը՝ կապված իրենց կառավարության ձախողումների և արդարացումների հետ»:

Հայտարարության մեջ ասվում է, որ իրանական ռեժիմը «շարունակում է վատնել Իրանի հարստությունը՝ ամբողջ աշխարհում ահաբեկչությունը հովանավորելու և ավելի լավ կյանք ցանկացող իրանցի ժողովրդին ճնշելու համար»:

Պետդեպից հավելել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել ռեժիմի վրա:

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցույցերի առաջին օրերին հայտարարել էր, որ ընդունում է իրանցիների «օրինական պահանջները», միևնույն ժամանակ կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել տնտեսական դժվարությունները մեղմելու համար:

Սակայն անվտանգության ուժերը խոստացել են կոշտ դիրքորոշում որդեգրել ցուցարարների և նրանց նկատմամբ, ովքեր իրավիճակն «օգտագործում են» քաոս ստեղծելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը չեն դադարում. զոհերի և ձերբակալությունների թիվն աճել է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ զանգվածային ցույցերի ընթացքում