ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու մասին.
«Մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հարցով՝ անկախ նրանից՝ նրանց դա դուր կգա, թե՝ ոչ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որոնք հետաքրքրված են Վենեսուելայում գործունեությամբ:
«Ես կցանկանայի գործարք կնքել, գիտեք, հեշտ ճանապարհով։ Բայց եթե մենք դա չանենք հեշտ ճանապարհով, մենք դա անելու ենք դժվարին ճանապարհով», - ասել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը նշում է, որ հանքանյութերով հարուստ կղզու վերահսկողությունը կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար. «Մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը կամ Չինաստանը օկուպացնեն Գրենլանդիան։ Ահա թե ինչ են նրանք անելու, եթե մենք դա չանենք։ Այսպիսով, մենք ինչ-որ բան ենք անելու Գրենլանդիայի հետ՝ կա՛մ լավ ճանապարհով, կամ ավելի դժվար ճանապարհով»։
Երկու երկրներն էլ վերջին տարիներին ավելացրել են ռազմական ակտիվությունը Արկտիկական տարածաշրջանում, բայց ոչ մեկը որևէ պահանջ չի ներկայացրել կղզու նկատմամբ։
Գրենլանդիայի խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցությունների առաջնորդները Թրամփի հայտարարություններից հետո հայտարարել են. «Մենք չենք ուզում ամերիկացիներ լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացիներ լինել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետ, սակայն ակնարկել է, որ նահանջ չի լինելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու նպատակից, հայտնել է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ Թրամփը պահպանում է իր նպատակին ռազմական միջոցներով հասնելու տարբերակը։
«Այնուամենայնիվ, որպես դիվանագետ, ինչպիսին ես եմ այժմ, և ինչի վրա մենք աշխատում ենք, մենք միշտ նախընտրում ենք հարցերը լուծել այլ եղանակներով․ դա ներառում էր նաև Վենեսուելայի դեպքը», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է հավանական վտանգի ենթարկել ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ ռազմական դաշինքը Գրենլանդիան գրավելու միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու տարբերակներ»՝ ներառյալ զինուժի հնարավոր կիրառմամբ