Թրամփը դեռ չի որոշել Իրանում հնարավոր ցամաքային գործողության հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, 7-ը մարտի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ իմաստ ունի՞ արդյոք սկսել ցամաքային ռազմական գործողություններ Իրանում։

«Մենք այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չենք ընդունել։ Մենք դրանից դեռ շատ հեռու ենք», - ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

Պարբերականը նշում է, որ այսպես Միացյալ Նահանգների նախագահը մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ վարչակազմում քննարկում են ամերիկացի զինվորականների Իրան ուղարկելու և Սպահանում պահվող միջուկային նյութերը վերցնելու հարցը։

Թրամփը նաև հայտարարել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել հետագայում։

«Ես չեմ պատրաստվում ձեզ ասել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ ազդել Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման գործընթացի վրա, ընդգծելով, թե չի համաձայնի այնպիսի առաջնորդի հետ, որը կշարունակի Խամենեիի քաղաքական գիծը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է հայտնի Իրանի նոր առաջնորդի մասինՌուբիոն Իրանին մեղադրում է ամբողջ աշխարհին պատանդառելու մեջԻրանի ԶՈւ-ն հավատարմության երդում է տվել երկրի նորընտիր առաջնորդինԻսրայելն իրեն իրավունք է վերապահում հարվածել Իրանի ցանկացած նոր առաջնորդի. ԼապիդԻրանը նոր գերագույն առաջնորդ է ընտրել, Փաշինյանը շնորհավորել է«Ես չեմ ուզում, որ քրդերը հարձակում սկսեն». Թրամփ«Ամերիկյան հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Իրանինը». ՀեգսեթՊատերազմի ավարտի որոշումը Նեթանյահուի հետ «համատեղ» կլինի. Թրամփ