Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից ընդամենը մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական զենք մատակարարող երկրներից ներմուծվող ապրանքների վրա անմիջապես կսահմանվեն 50 տոկոս մաքսատուրքեր:
«Բացառություններ չեն լինելու»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։
Չնայած կոնկրետ երկրներ չեն նշվել, ենթադրվում է, որ հիմնականում խոսքը Չինաստանի ու Ռուսաստանի մասին է։ Վերջիններս, սակայն, հերքել են, որ վերջերս որևէ զենք են մատակարարել Իրանին։
Իրանի հրթիռային կայանքների, ռազմական օբյեկտների և սպառազինության արդյունաբերության դեմ ավելի քան հինգ շաբաթ տևած հարվածներից հետո Թրամփը, կրկին դիմելով մաքսատուրքերին, ճնշման գործիք է այն փորձում օգտագործել։ Միացյալ Նահանգների գերագույն դատարանը, սակայն, դեռ փետրվարին էր սահմանափակել Թրամփի մաքսատուրքային լիազորությունները՝ որոշելով, որ 1977 թվականի օրենքով սահմանված նրա լայնածավալ գլոբալ մաքսային սակագներն անօրինական են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը«Չինաստանի հետ կապված սպառնալիք»
Փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա առաջին հարվածներից առաջ, Reuters-ը հաղորդել էր, որ Թեհրանը քննարկում է Չինաստանից գերձայնային հակածովային թևավոր հրթիռներ գնելու հնարավորությունը։
Մարտին Reuters-ը, հղում անելով Թրամփի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել էր, որ Չինաստանի առաջատար կիսահաղորդչային արտադրող SMIC-ը չիպերի արտադրության գործիքներ է ուղարկել Իրանի զինված ուժերին։
«Սա Չինաստանի հետ կապված սպառնալիք է, ինչպես ես եմ հասկանում։ Եվ Չինաստանը այդպես էլ կմեկնաբանի», - ասել է Ատլանտյան խորհրդի փոխնախագահ, միջազգային տնտեսագիտության ամբիոնի վարիչ Ջոշ Լիպսկին։
Չնայած անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մասերը չինական կազմակերպություններից պարբերաբար տեղափոխվում են Իրան՝ խուսափելով ԱՄՆ պատժամիջոցներից, Լիպսկին ասել է, որ Թրամփը հավանաբար մոտ ապագայում նոր մաքսատուրքեր չի սահմանի, քանի որ դա կխափանի նրա նախատեսված այցը Պեկին, որտեղ նա պետք է հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պեկինը Թրամփի հետաձգված այցի վերաբերյալ կապի մեջ է Վաշինգտոնի հետՉինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանը այսօր հերքել է չինական ընկերությունների կողմից Իրանին չիպերի սարքավորումներ և արբանյակային պատկերներ մատակարարելու մասին տեղեկությունները։
«Չինաստանը միշտ բաց և անկեղծ է եղել Իրանի հարցում՝ պահպանելով օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում և հետևողականորեն աշխատել է խաղաղության բանակցությունները խթանելու ուղղությամբ՝ երբեք չներգրավվելով որևէ գործունեության մեջ, որը կարող է կրակը թեժացնել կամ յուղ լցնել կրակի վրա։ Միջազգային հանրությունը հստակ տեսնում է, թե ով է ասում մեկ բան, անում՝ մեկ այլ բան, և ով է ամենուրեք պատերազմ և հակամարտություն ստեղծում», - ասել է խոսնակը։
Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել էր, որ Թրամփը ցանկանում է պահպանել կայունությունը ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում՝ պաշտպանելով ԱՄՆ-ի հասանելիությունը չինական հազվագյուտ հանքանյութերին, միաժամանակ պահպանելով նախկին սակագնային մակարդակները և խուսափել Սի Ծինփինի հետ «բախումից»։
Վերջին տարիներին ԱՄՆ մաքսատուրքերը զգալիորեն նվազեցրել են Չինաստանից ներմուծումները՝ 2018-ի 538.5 միլիարդ դոլարից մինչև 2025-ին 308.4 միլիարդ դոլար։
ԱՄՆ-Ռուսաստան առևտրային հարաբերություններն ու նոր մաքսատուրքերի հեռանկարները
Ռուսաստանը Իրանի համար զենքի տեխնոլոգիաների մեկ այլ աղբյուր է եղել։ Ռուսական ապրանքների ԱՄՆ ներմուծումը նույնպես նվազել է 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից և այդ քայլի հետևանքով Մոսկվայի նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցներից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն «օգնել է Իրանին» Մերձավոր Արևելքի պատերազմում. Ուկրաինայի հետախուզությունՌուսաստանից ԱՄՆ ներմուծումը, որը չի ենթարկվում Թրամփի կողմից այժմ չեղարկված «փոխադարձ» մաքսատուրքերին, 2025 թվականին աճել է 26.1 տոկոսով՝ հասնելով 3.8 միլիարդ դոլարի: Այս ներմուծման մեջ գերակշռում են ավտոմեքենաների կատալիզատորներում օգտագործվող պալադիումը, պարարտանյութերը և դրանց բաղադրիչները, ինչպես նաև միջուկային ռեակտորների համար հարստացված ուրանը:
Առևտրի նախարարությունը հակադեմպինգային հետաքննությունից հետո պատրաստվում է պատժիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական պալադիումի վրա: